«Տաղով եկավ...»
1913
Տաղով եկավ,
Ախով գնաց Սայաթ-Նովան.
Երգով եկավ,
Վերքով գնաց Սայաթ-Նովան.
Սիրով եկավ,
Սրով գնաց Սայաթ-Նովան.
Սիրով մնաց Սայաթ-Նովան։
1913
Ստեղծագործության մասին
Հովհաննես Թումանյանի «Տաղով եկավ...» բանաստեղծությունը (1913) Սայաթ-Նովաի և սիրո մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 7 տող։