Անցնել բովանդակությանը

Սասունցի Դավիթը

Պոեմ · 1902 · 2 մաս

Մաս 2 / 2

Բ ՄԱՍ

Գլուխ 1 / 4

I

Ընկավ Մելիքն ամբարտավան ու պատերազմն արյունոտ։ Խաղաղ կյանքի, ուրախ օրվան բացվեց հայոց առավոտ։ Գըտավ կորցրած հանգիստն էլ ետ ամենն իրեն հարկի տակ, Վեր բարձրացավ կըտուրներից ծուխը բարդ-բարդ, կապուտակ։ Կըտրիճ տըղերք զենքի տեղակ առան մանգաղ, գերանդին, Զրը՜նգ, զրը՜նգ, զըվարթ ձենով գործը թընդաց մեր հանդին։ Դը՛մբ, հա դրը՛մբ, թըմբուկ զարկին, զուռնեն1 հընչեց զիլ, ուժեղ, Քեֆ, կեր ու խում, պար ու խընդում, ու հարսանիք ամեն տեղ։ — Ապրի Դավիթ, [մեր ապավեն], որ մեզ տըվավ ուրախ օր, Իրեն կանանչ կարմիրն էլ թող էսպես կապենք բախտավոր… Ու նըշանեց Ձենով Օհան, Դավթին արավ տուն ու տեղ, Աղջիկ ուզեց արժանավոր, թագավորի զարմ ու ցեղ։ Խըլաթ քաղքի թագավորի դուստրը խոսեց նըրան կին, Չըքնաղագեղ ու փահլևան էն Չըմըշկիկ Սուլթանին։

Ա մասը գրվել է 1902-ին և ավարտուն է. Բ մասը Թումանյանը սկսել է 1904-ին ու կիսատ թողել։ Բ մասում ⟨…⟩ նշանները ձեռագրի պակասող տեղերն են, ուղղանկյուն փակագծերում՝ հրատարակչի լրացումները։ Տեքստը՝ ըստ «Երկերի լիակատար ժողովածու»-ի, հատոր 4։

Ծանոթագրություններ

  1. 1 զուռնեն — Զուռնեն թաթարները բերին Հայաստան։ (Թումանյանի ծանոթագրությունը)

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը» պոեմը (1902) հայրենիքի և հայրենասիրականի մասին։

Թումանյանի մշակումը «Սասնա ծռեր» ազգային էպոսի Դավթի ճյուղից՝ գրված ժողովրդական ասքի բանավոր շնչով, կրկներգերով ու երգվող հատվածներով։ Առանցքային թեման օտար լծի տակ ընկած երկրում հերոսի ծնունդն է՝ որբ, ծաղրված, «ծուռ» կոչված պատանին, որի մեջ ոչ ոք չի տեսնում ապագա ապավենը։ Ամենակարևոր միտքը հնչում է կռվի կեսին, երբ մի ալևոր կանգնեցնում է Դավթին և բաժանում թշնամուն զոռով բերված խեղճ մարդկանցից՝ արդար կռիվը թագավորի դեմ է, ոչ թե խալխի։ Բ մասը՝ հաղթանակից հետո եկող խաղաղությունն ու Խանդութի սերը, մնացել է անավարտ։

Ստեղծագործությունը պարունակում է 1063 տող՝ բաժանված 28 մասի։

Ժանր Պոեմ
Գրության թվական 1902 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 1063