Անցնել բովանդակությանը

Սասունցի Դավիթը

Պոեմ · 1902 · 2 մաս

Մաս 1 / 2

Ա ՄԱՍ

Գլուխ 1 / 24

I

Առյուծ-Մըհերը, զարմով դյուցազուն, Քառասուն տարի իշխում էր Սասուն. Իշխում էր ահեղ, ու նըրա օրով Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։ Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու Թընդում էր նըրա հըռչակն ահարկու, Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր. Հազար բերան էր— մի Առյուծ-Մըհեր։

Ա մասը գրվել է 1902-ին և ավարտուն է. Բ մասը Թումանյանը սկսել է 1904-ին ու կիսատ թողել։ Բ մասում ⟨…⟩ նշանները ձեռագրի պակասող տեղերն են, ուղղանկյուն փակագծերում՝ հրատարակչի լրացումները։ Տեքստը՝ ըստ «Երկերի լիակատար ժողովածու»-ի, հատոր 4։

Ծանոթագրություններ

  1. 1 զուռնեն — Զուռնեն թաթարները բերին Հայաստան։ (Թումանյանի ծանոթագրությունը)

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը» պոեմը (1902) հայրենիքի և հայրենասիրականի մասին։

Թումանյանի մշակումը «Սասնա ծռեր» ազգային էպոսի Դավթի ճյուղից՝ գրված ժողովրդական ասքի բանավոր շնչով, կրկներգերով ու երգվող հատվածներով։ Առանցքային թեման օտար լծի տակ ընկած երկրում հերոսի ծնունդն է՝ որբ, ծաղրված, «ծուռ» կոչված պատանին, որի մեջ ոչ ոք չի տեսնում ապագա ապավենը։ Ամենակարևոր միտքը հնչում է կռվի կեսին, երբ մի ալևոր կանգնեցնում է Դավթին և բաժանում թշնամուն զոռով բերված խեղճ մարդկանցից՝ արդար կռիվը թագավորի դեմ է, ոչ թե խալխի։ Բ մասը՝ հաղթանակից հետո եկող խաղաղությունն ու Խանդութի սերը, մնացել է անավարտ։

Ստեղծագործությունը պարունակում է 1063 տող՝ բաժանված 28 մասի։

Ժանր Պոեմ
Գրության թվական 1902 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 1063