Անցնել բովանդակությանը

«Քրիստոս հարյավ հրաշափառ...»

1890

Քրիստոս հարյավ հըրաշափառ, Հարյավ աշխարքն էլ նորից, Դու էլ, սե՛ր իմ, հարություն առ Մոռացության խավարից։ Դու, որ ազատ միտքս ու հոգիս Կախարդեցիր այնպես վաղ, Հայտնվեցար խոստումներով Եվ հեռացար անհապաղ։ Արի՜ դարձյալ, որ առանց քեզ Կյանքը դառն է և անձուկ, Քեզ կանչում եմ, որ նորոգես Մեր վայելքը վաղանցուկ։ Հիշի՛ր, որ քեզ դեռ սիրում եմ, Եվ այժմ, ընկած պատրանքից, Ձեռքս, ահա, տարածում եմ— Ինձ ազատիր այս կյանքից։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1890 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16