Անցնել բովանդակությանը

«Մութ ու խավար իմ հայրենիք...»

1899

Մութ ու խավար իմ հայրենիք, Անլույս գիշեր, լուռ ու տրտում… Միտքս այնտեղ, ինչպես չըղջիկ, Պըտըտում է ու պըտըտում… Պըտըտում է լուռ, անտերունչ, Տխուր, մամռոտ շիրմաց վերա, Ավեր, անտեր հյուղերի շուրջ, Ուր լույս չկա, ուր ձայն չըկա… Ու ետ դառնում կրկին մոլոր, Հուսակտուր ու գլխակոր Թաքչում դարձյալ սրտիս խորքում՝ Իր հին ծանոթ ավերակում։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1899 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12