Անցնել բովանդակությանը

«Մի՛ որոնիր մի ժամանակ...»

1890

Մի՛ որոնիր մի ժամանակ Արհամարհածդ՝ այս կըրծքի տակ, Հառաչանքով դուրս թռավ նա, Ու դատարկ է տեղը հիմա… Էլ մի՛ կանչիր, մի՛ լար իզուր. Քո արցունքից միայն տըխուր Հին֊հին հուշեր պիտի զարթեն, Եվ ի՜նչ օգուտ… ո՜ւշ է արդեն…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1890 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8