Անցնել բովանդակությանը

Կույր աշուղը

1907

Կույր աշուղը մի տան բակում Եկել նստել՝ երգ է երգում. Երգում է ու սազին տալի Էնպես տխո՜ւր ու սրտալի. «Է՜յ պարոններ, երնե՛կ նրան, Ով տեսնում է ամեն օր Կապույտ կամար, արևի լույս Ու երեսը իրեն մոր»։ Երգում է ու սազին տալի Տխուր-տխուր ու սրտալի։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1907 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10