Անցնել բովանդակությանը

Խոստովանություն

1891

Քո աչքերում, որ փայլում է, Հոգուս հուրն է մշտավառ, Իսկ ժպիտդ, որ բացվում է,— Սրտիս բերկրանքն անսպառ։ Երբ որ հանգչի հուրն աչքերիդ, Եվ շըրթունքըդ կարկամի, Կըմեռանի նաև գերիդ… Եվ մեզ մի մահ կըտանի։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Խոստովանություն» բանաստեղծությունը (1891) մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1891 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8