Անցնել բովանդակությանը

Հրաժեշտ

1891

Այստեղ ահա կըբաժանվենք Մնաս բարյավ, սիրելի. Այսպես ես չեմ ցավել երբեք Դառնությունով սիրտս լի։ Այստեղ ահա քեզ թողնում եմ Եվ չգիտեմ, ուր կերթաս. Կասկածներից ես դողում եմ… Թող պահպանե քեզ աստված։ Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս Օրը տարի կդառնա, Բայց, ուր լինիս, դարձյալ հոգիս Շուրջդ պիտի թրթռա։ Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր, Որ քեզ շատ եմ կարոտել, Եվ տեսության ժամի համար Չըմոռանաս աղոթել։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Հրաժեշտ» բանաստեղծությունը (1891) կարոտի և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1891 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16