«Հոգուս հատոր...»
1881
Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում։
Թեմաներ
1881
Ստեղծագործության մասին
Հովհաննես Թումանյանի «Հոգուս հատոր...» բանաստեղծությունը (1881) սիրո մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։