Անցնել բովանդակությանը

Գրադարանս

1917

Բազմած են շուրջըս նըրանք ամեն օր— Բոլոր հանճարեղ մեծերն աշխարհքի, Երգում են, պատմում ներդաշնակ ու խոր Միտքն ու գաղտնիքը մահի ու կյանքի։ Ու էսպես՝ ինձ հետ, իմ տանն ամեն օր, Ոչ հաց են ուզում ինձանից, ոչ շոր։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Գրադարանս» բանաստեղծությունը (1917) մահվան և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 6 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1917 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 6