Դպրոցի ճամփան
Ձմեռվա բուքին,
Սառնամանիքին
Դպրոցի ճամփան
Դժվար է, երկար՝
Շատերի համար։
Զվարթ գարունքին,
Երգին ու ծաղկին
Դպրոցի ճամփան
Կարճ է, դուրալի
Կարծես ավելի։
Իսկ ով սեր ունի
Մեզ պես ուսումի,
Դպրոցի ճամփան
Միշտ կարճ է, սիրուն՝
Ձմեռ թե գարուն։
Ստեղծագործության մասին
Հովհաննես Թումանյանի «Դպրոցի ճամփան» բանաստեղծությունը դպրոցի և մանկականի մասին։
Մանկական կարճ բանաստեղծություն՝ կառուցված մեկ համեմատության վրա. նույն ճամփան ձմռան բքին երկար է ու դժվար, գարնանը՝ կարճ ու հաճելի։ Երրորդ տունը շրջում է պատկերը՝ ճամփի երկարությունը որոշում է ոչ թե եղանակը, այլ ուսման հանդեպ սերը։ Դասական դասագրքային գործ է՝ Սեպտեմբերի 1-ի ամենահաճախ ասվող տողերից։
Ստեղծագործությունը պարունակում է 15 տող՝ բաժանված 3 հնգատող տների։