Անցնել բովանդակությանը

«Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում...»

1904

Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում՝ Ծանր վեհությամբ իջած երկնքից, Այստեղ սրբազան մի շունչ է բուրում, Որ վեր է տանում մեզ այս աշխարհքից։ Մի շունչ, մի խորհուրդ, մեծ, հըրաշալի, Խառնըված հայոց մեր խորունկ հոգուն, Եվ որքան դարեր, դարեր են գալի, Մենք միշտ հավատով, մենք միշտ աննկուն։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8