Հովհաննես Թումանյան Ամեն մի սիրտ ցավով լցվեց… 1921 Ամեն մի սիրտ ցավով լցվեց մեր դարում, Ցավոտ սըրտով աշխարհ լցվեց մեր դարում. Ցավոտ աշխարհքն եկավ լցվեց բովանդակ Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ մեր դարում։ 1921 Թեմաներ տխուր