Անցնել բովանդակությանը

Աղթամարի կղզում

1915

Սըրտիս խորքերեն, Հովեն թե ծովեն Մի ձեն եմ լըսում.— Ո՛նց է մի աղջիկ Մեղմ ու հանդարտիկ Անվերջ արտասվում։ Կոպիտ աշխարհ է, Մարդը միշտ չար է, Կյանք է կործանում, Կյանքն էլ կործանված Որ անցավ գնաց, Էլ ետ չի դառնում… Սըրտիս խորքերեն, Հովեն թե ծովեն Մի ձեն եմ լըսում.— Ո՛նց է մի աղջիկ Մեղմ ու հանդարտիկ Անվերջ արտասվում։ «Թամա՜ր… Ա՜խ, Թամա՜ր…» Իզո՜ւր… ոչ մի բառ… Չի պատասխանում։ Սերը որ կորավ, Սիրտը որ մեռավ, Արցունքն է մնում… Սըրտիս խորքերեն, Հովեն թե ծովեն Մի ձեն եմ լըսում.— Ո՜նց է մի աղջիկ Մեղմ ու հանդարտիկ Անվերջ արտասվում…

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Աղթամարի կղզում» բանաստեղծությունը (1915) Աղթամարի և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 30 տող՝ բաժանված 5 վեցատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1915 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 30