Անցնել բովանդակությանը

Ես չեմ կարող չարհամարհել

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Ես չեմ կարող չարհամարհել Այն զավակին, Որ իր հորն է մեղադրում Իր անճարակ, Խեղճ ու կրակ խելքի համար։ Ես չեմ կարող չարհամարհել Այն աչքը դուրս պահած կնկան, Որ մարղուն է մեղադրում Իր սեփական մեղքի համար։ Ես չեմ կարող չարհամարհել Այն կուշտ ու կուռ երեխային, Որ լալիս է ու չի քնում, Եվ այն հյուրին պնդաճակատ, Որ գալիս է ու չի գնում։ Ես չեմ կարող չարհամարհել Այն փոքրամիտ մեծավորին, Որ կարգում է գործի գլուխ Իր անգլուխ մերձավորին։ Եվ վերջապես ես չեմ կարող Չարհամարհել այն պատանուն, Որ հոր առաջ հորից խլած Գլխարկով է հպարտանում։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 22