Ուզում եմ գրել
Մայրիկ, տուր թուղթ ու գրիչ,
Ուզում եմ գրել քիչ-քիչ։
— Ապրե՛ս, ի՜մ խելոք Արեն,
Մեծացել ես դու արդեն։
Դե մոտ նստիր սեղանին,
Նայիր սիրուն տողերին,
Սրանք կեռ, մի քիչ սուր՝
Կարթիկներն են պուճուր։
Գրիր ճիշտ սրանց նման,
Ի՜մ խելացի, աննմա՜ն։
Գրիչը տարավ ձախ ու աջ,
Տեղից վեր թռավ քիչ անց,
— Վա՜յ ինչ դժվար է,— գոռաց,
Մայրիկ, ես շա՜տ եմ քաղցած։
Մի քիչ էլ գնամ պարտեզ,
Լավ չեմ մեծացել դեռ ես,
Իսկ որ չստացվեց այսօր՝
Այս գրի՛չն է մեղավոր։
Թեմաներ