Անցնել բովանդակությանը

Մեծ եմ արդեն

Չկարծեք թե փոքր եմ ես, Վաղուց չեմ գնում պարտեզ, Վեցս արդեն լրացել, Տեսե՛ք, ո՜նց եմ մեծացել։ Պայուսակում իմ այս նոր Դնեմ գրքերը բոլոր, Նա ընկերս է անբաժան Տանից մինչև դասարան։ Մտնում է տուն, դուրս գալիս Փոքրիկն իրեն է հարց տալիս. — Ա՛յ սեպտեմբեր, դեհ շու՛տ եկ, Ես էլ դառնամ աշակերտ։

Ստեղծագործության մասին

Գոհար Ապիտոնյանի «Մեծ եմ արդեն» բանաստեղծությունը Սեպտեմբերի 1-ի և դպրոցի մասին։

Վեց տարին լրացրած երեխայի ինքնահաստատումը՝ մանկապարտեզը մնացել է հետևում, նոր պայուսակն արդեն «անբաժան ընկեր» է։ Փակվում է սեպտեմբերին ուղղված անհամբեր կանչով՝ «Ա՛յ սեպտեմբեր, դեհ շու՛տ եկ»։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 12