Սիրով դեպի դպրոց
Դեհ շու՛տ արի, սեպտեմբեր,
Որքա՞ն սպասեմ ես քեզ դեռ,
Որ հանդիպեմ ամեն օր
Ընկերներին իմ բոլոր։
Որ մեր բակը դպրոցի
Նորից աղմուկով լցվի,
Եվ նրա ջերմ հարկի տակ
Ուսում առնենք ու հասակ։
Սովորենք մայրենին մեր,
Որ մեզ պահել է դարեր,
Գիտելիքով նորանոր
Երկիրը դառնա հզոր։