Անցնել բովանդակությանը

Տափան

«Հացին երգը» ժողովածու

Տափա՛ն, տափնե, կոշտերն հարթե, Թաղե ցաներն հողին մեջ. Ցորենն՝ ոսկի, սերմն հակինթ է՝ Երբ միանա հողին գեջ։ Տափա՜ն, թևերըդ տարածե, Գրկե արտերը հուռթի. Հերկն աննըվաճ ալիք մըն է՝ Զոր կ՚անդորրես դուն հեշտին։ Տափա՛ն, տափնե, կոշտերն հարթե, Փակե բերանն ակոսին՝ Ուր ամեն մեկ ցորեն սաթ է. Թող սարյակներ չը տանին։ Տափնեց տափանն, հարթեց կոշտեր, Հըղկեց անդերը անհուն… Այժմ հողին տակ կ՚ուռին հունտեր՝ Ինչպես ծիծերն ուլերուն։

Ստեղծագործության մասին

Դանիել Վարուժանի «Տափան» բանաստեղծությունը («Հացին երգը» ժողովածուից) հողի և աշխատանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հացին երգը
Տողերի թիվ 16