Անցնել բովանդակությանը

Քաղաք

(«Քաղաքի երգեր»-ի ցիկլից)

«Փշե պսակ» ժողովածու · 1908

Ցոլակին

Սև ճիրաններդ, անհաղթ Բաբելոն, Դու երկարում ես արձակ դաշտերում. Քո պաղ շենքերի մութ նկուղներում Դու, կո՛ւյր, պահում ես մի ահեղ ցիկլոն։ Քո ցուրտ լույսերի անխոս խնդությամբ, Դու դաժանորեն նայում ես հեռուն. Քո պալատների ներքնահարկերում Դու, խենթ, սնում ես մի պայծառ վիշապ։ Եվ այնտե՛ղ, այնտե՜ղ քո դղյակներում, Ուր օրգիաների կոշմարն է խոսում, Քո խնջույքների լպիրշ քաոսում Ալ-ուրվականն իր դաշույնն է սրում։

1908

Տերյանն ունի «Քաղաք» վերնագրով երկու բանաստեղծություն «Փշե պսակ» շարքում. մյուսը սկսվում է «Ձեր շքեղ շենքերի ծանրությամբ սրտմաշուկ,» տողով։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Փշե պսակ
Տողերի թիվ 12