Անցնել բովանդակությանը

Նստարանը

Մի տարվա մեջ ծույլ Արան Փոխեց քանի՜ նստարան։ — Առաջին շարքը տարեք, Ու կստանամ ես …«երեք»։ Ծույլին դա էլ չփրկեց, Նորից «երկուս» շալակեց։ Գերազանցիկ Հայկի մոտ Ես չեմ լինի ալարկոտ… Այսպես շրջեց ծույլ Արան Նստարանից նստարան։ Այդքան էլ ծույլ աշակե՞րտ՝ Տարան առաջ, բերին հետ, Դե, մի խոսքով՝ ուր տարան, Գտավ «երկուսը» նրան։

Ստեղծագործության մասին

Սուրեն Մուրադյանի «Նստարանը» բանաստեղծությունը դպրոցի և մանկականի մասին։

Կատակերգ բանաստեղծություն ծույլ Արայի մասին, որը մի տարվա մեջ նստարանից նստարան է շրջում՝ հուսալով, որ տեղը կփոխի իր գնահատականը։ Առաջին շարքն էլ, գերազանցիկի կողքն էլ չեն օգնում, և վերջում հնչում է եզրակացությունը՝ «ուր տարան, գտավ «երկուսը» նրան»։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 14