Անցնել բովանդակությանը

Զոհեր

1881

Վաճառական

Երբ զարնե ժամը հայի ըսթափման, Ժամանե րոպեն ազգիս փրկության, Իմ բոլոր ինչքը ու բոլոր ոսկին Իսկույն կըզոհեմ ես իմ հայ ազգին։

Զինվոր

Երբ իմ հայ եղբարք կըկանգնին ոտքի, Կըզոհեն ազգին ինչք, արծաթ, ոսկի, Ես էլ չեմ խնայիլ իմ միակ լուման— Կուտամ ես հային հեղեղն իմ արյան։

Քահանա

Երբ որ իմ եղբարց փրկության համար Կըզոհվի արյուն ու գանձ անհամար, Զվարթ դիմոք ես էլ կըզոհեմ ազգին Իմ միակ գանձը—իմ անմահ հոգին։

Բանաստեղծ

Մինչդեռ հայ եղբարք խոր էին քընած, Տակավին սթափման հարցը չէր զարթած, Անունըս՝ թանգ քան ձեր կյանքն ու ոսկին Ես վաղուց զոհել էի իմ ազգին։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Զոհեր» բանաստեղծությունը (1881) հայրենիքի և ազատության մասին։

Չորս քառատող, չորս ձայն. վաճառականը խոստանում է իր ոսկին, զինվորը՝ իր արյունը, քահանան՝ իր անմահ հոգին, և բոլորն էլ խոսում են ապագա ժամանակով՝ «Երբ զարնե ժամը հայի ըսթափման»։ Վերջին ձայնը՝ բանաստեղծինը, միակն է, որ խոսում է անցյալով. մինչ մյուսները քնած էին, նա արդեն զոհել էր այն, ինչ իրենն էր՝ իր անունը։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 մասի։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1881 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 20