Անցնել բովանդակությանը

Վանեցոց չունվագը

1879

Բա՛վ է, եղբարք, վիզ ճըկել, Ողորմելի երևել, Ժամանակը հասել է Հայ դրոշակին ծածանել։ Հայոց լերինք թող թընդան, Հայոց բերանք թո՛ղ գոռան Հայաստանի դաշտերում Քաջ հայերու զի՛լ «ուռան»։ Արյուն վոթե թո՛ղ հայը, Աղաղակե միշտ ուռա՜, Մեր թըշնամին այսուհետ Սըրտի վախեն թող դողա։ Այսուհետև արտասունք Վախկոտները թո՛ղ հեղուն, Հայքըս արդեն պատրաստ ենք Վոթել ազնիվ մեր արյուն։ Ու չենք դադրիլ վոթելու Մեր Հայ, ազնիվ արյունը, Մինչև ազգը չի ստանա Իրա ազատությունը։ Ախ ու վախը մենք մոռցանք, Այժըմ գիտենք մենք ուռա՜. Հայք, գոչեցե՛ք միշտ ուռա, Որ թըշնամին մեր դողա։

Գրված է արևմտահայ գեղջուկի բերանից՝ արևմտահայերենի ձևերով («ալ», «կու», «ըլլա»)։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Վանեցոց չունվագը» բանաստեղծությունը (1879) ազատության և հայրենասիրականի մասին։

Մարտական երգ «ուռա» գոչյունով. բավ է վիզ ծկել ու ողորմելի երևալ, ժամանակն է դրոշակ ծածանելու։ Արտասուքը վախկոտներին է թողնված, հայն արյուն է թափում մինչև ազատությունը։

Ստեղծագործությունը պարունակում է 24 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1879 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 24