Անցնել բովանդակությանը

Սեր և գինի

1887

Բերե՛ք շիշը, բերե՛ք բաժակ, Քանի խումի կա ախորժակ. Որսա՛նք րոպեն զուտ բերկրանքի, Հավերժական չէ՛ մարդուս կյանք։ Առանց գինու փուճ է կյանքը, Սերն է տալիս մեզ բերկրանքը. Սեր ու գինի, գինի ու սեր,— Ա՛յս է կյանքի մեր սփոփանքը։ Խըմե՛նք գինի կընոջ կենաց, Կընկան սիրե՛նք անկեղծ, սըրտանց, Տըղամարդուն գինի ու կին Ընծայել են Նոյ և աստված։ Լըցրե՛ք բաժակ փըրփըրադեզ, Բերե՛ք իմ մոտ կին բոցակեզ. Խըմե՛մ, գըրկե՛մ ու համբուրե՛մ, Այնուհետև իմ կյանքը ձեզ։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Սեր և գինի» բանաստեղծությունը (1887) գինիի և սիրո մասին։

Անակրեոնյան խրախճանքի երգ. բերեք շիշն ու բաժակը, որսացեք բերկրանքի րոպեն, կյանքը հավերժ չէ։ Սերն ու գինին Նոյի ու Աստծու ընծան են տղամարդուն, և վերջին տողում կյանքն ամբողջովին դրանց է հանձնվում։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1887 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16