Անցնել բովանդակությանը

Մշեցոց նոր սերունդ

1879

Երբոր մայրը երկունքով Աշխարհ բերե երեխա, Հայրը որդուն մի սըրած Պիտի դաշույն տա ընծա։ Երբ երեխան մեծանա, Խաղալիկներու փոխան՝ Հայրը ձեռքը պիտի տա Մի մահաբեր հըրացան։ Երբոր տըղին վարժատուն Գա ժամանակ երթալու, Նախ՝ սուր խաղցնել, և ապա Պիտ սովրեցնունք կարդալու։ Կարդալ-գըրել լավ բան է… Բայց որ հասավ քննություն՝ Աշակերտին հարցուցե՛ք — Վոթել գիտե՞ նա արյուն։ Լոկ դուք այսպես հուսացեք Փըրկել խղճուկ Հայաստան… Ազատ, անկախ մարդ երբեք Լինելու չէ՛ մուրացկան։

Գրված է արևմտահայ գեղջուկի բերանից՝ արևմտահայերենի ձևերով («ալ», «կու», «ըլլա»)։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Մշեցոց նոր սերունդ» բանաստեղծությունը (1879) ազատության և հայրենասիրականի մասին։

Նոր սերնդի դաստիարակության «ծրագիր»՝ ծնվելիս դաշույն, խաղալիքի փոխարեն հրացան, կարդալուց առաջ սուր խաղացնել։ Խրատը վերջին տանն է՝ ազատ, անկախ մարդը երբեք մուրացկան չի լինի։

Ստեղծագործությունը պարունակում է 20 տող՝ բաժանված 5 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1879 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 20