Անցնել բովանդակությանը

Ի հրաժեշտ Իզմիրյանց պարոնին

1856

Դու և՛ ես թողնում, գընում մեզանից, Ու շատ հառաչանք քամում մեր սրտից. Ուղիդ է երկար, և վայրքն անծանոթ, Տեր Աստված լինի քո վերա խնամոտ, Պահպանե քեզի, չիտա փորձանքին Գեթ ի սեր խղճուկ որբուկ մեր ազգին, Որին սիրեցիր դու անկեղծ սիրով, Ու ձեռն օգնության միշտ տըվիր գըթով. Գընա՛, տո՛ւր բարև մեր պանդուխտ եղբարց, Որք քեզ պես թողած տըներըն յուր հարց Գնացել են Փարեզ ի տես Լեոնին — Երկիրպագանել այն մեր սուրբ շիրմին, Որ յուր մեջ ունի մեր փառքըն հարանց, Հայերու սրտին հավետ անմոռաց, Ասա՛ դու պանդուխտ մեր հայրենակցաց, Որ կան և այստեղ շատ սրտեր վառած Անշեջ հրով սիրո դեպ յայն Հայաստան, Որ ամեն սրտից է սուրբ ապաստան. Ոգի՛ տուր նոցա, քաջալերե՛ շատ, Որ սիրով առ Հայն, լինին միշտ առատ. Չի կորուսանեն հոգին ազգության, Չի ձըգեն բերնից լեզուն Հայկական։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Ի հրաժեշտ Իզմիրյանց պարոնին» բանաստեղծությունը (1856) հայրենիքի և պանդխտության մասին։

Փարիզ մեկնող ընկերոջը՝ Լևոն Ե-ի շիրիմին երկրպագելու գնացող պանդուխտ հայերին բարև տանելու պատվերով։ Հրաժեշտը վերածվում է ուղերձի՝ Հյուսիսում էլ սրտեր կան, որ Հայաստանի սիրով են վառված, և թող հայերը լեզուն բերնից չգցեն։

Ստեղծագործությունը պարունակում է 22 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1856 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 22