Անցնել բովանդակությանը

Հայ զինվոր

1890

Նվեր բարեկամական օրիորդ Մարիամ Աքիմյանին

Մասսի ճակատին ամպրոպ պատռեցավ, Հայերու սըրտեն վախ փարատեցավ, Նըժույգ է տակըս, ձեռքիս այնալու, Սուլթան, ուժ ունի՞ս ինձ դիմանալու. — Ըստրուկ եմ եկել, կըդառնամ ազատ, Ետ խըլած քեզմեն հողն իմ հարազատ։ Անսուտ երդումով ուխտել եմ ազգիս, Զոհել մարմինըս, զոհել և հոգիս, Արհամարհել սով և անդորրություն, Տալ Հայաստանին սուրբ ազատություն. — Ըստրուկ եմ եկել, կըդառնամ ազատ, Ետ խըլած քեզմեն հողն իմ հարազատ։ Էլ ես ահ չունիմ քու վախկոտ զորքեն, Զըզված եմ ես քու շարիաթ օրենքեն, Մըշու դաշտերը, Վան ու Արզըրում, Կ՚լվանան Տաճկի սև ու պիղծ արյուն. — Ըստրուկ եմ եկել, կըդառնամ ազատ, Ետ խըլած քեզմեն հողն իմ հարազատ։ Թըշվառ, քու հույսն է չերքեզն ու քուրդը, Հա, մեկ քամիին տամ նոցա բուրդը, Ձեռքիս ունիմ ես Ղևոնդի լախտը, Որ ջարդեմ-փըշրեմ քու փըթած թախտը. — Սուլթա՜ն, սիրտ ունի՞ս, իջի՛ր մարտի դաշտ, Տես, քու առջևն է թըշնամիդ անհաշտ։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Հայ զինվոր» բանաստեղծությունը (1890) հայրենիքի և ազատության մասին։

Չորս տուն, և ամեն մեկը փակվում է նույն երկտող կրկներգով՝ «Ըստրուկ եմ եկել, կըդառնամ ազատ, ետ խըլած քեզմեն հողն իմ հարազատ»։ Խոսողը զինվորն է, ուղղակի դիմելով սուլթանին. նժույգը տակին է, զենքը ձեռքին, ուխտն արդեն տված։ Կոնկրետ տեղանուններն են բանաստեղծության սիրտը՝ Մշո դաշտերը, Վանն ու Արզրումը։ Փակիչ տողը մարտահրավեր է՝ «Սուլթա՜ն, սիրտ ունի՞ս, իջի՛ր մարտի դաշտ»։

Ստեղծագործությունը պարունակում է 24 տող՝ բաժանված 4 վեցատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1890 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 24