Անցնել բովանդակությանը

Գինի և ջուր

1863

Երեկ բժիշկ կանչեցի, գլխիս մեկ դեղ խնդրեցի, Նա ինձ դեղ տալ չուզելով, ասաց մի՛ խմիր գինի, Արյունս գլխիս տվեց, բերնումս խոսքս սառեց. Ասի՝ ի՞նչ է պատճառը, որ ինձ գինին պաս դրվեց. Բժիշկն ասաց, պատվելի, պատճառն այս է իսկ հայտնի, Որ միշտ գլուխդ կպտտի, երբ էլ որ խմես գինի. Ասի՝ բժիշկ, դու սուտ ես, դու լավ մարդ չես, բժիշկ չես, Գինին ինչպե՞ս է կարող գլուխս շրջել անվի պես. Այն ջուրն է որ անդադար, շարժման մեջ կա դիվաբար. Գնա ու տես աղորին, ջո՞ւրն է շարժում, թե գինին։ Եղբայրք, բերեք շուշեքը, լցրեցեք բաժակը, Խմենք ու առողջանանք, ասենք սուտ է բժիշկը. Մեզ գինին չի հարբեցնիր, նաև չի հիվանդացնիր, Խմենք կարմիր նեկտարը, մեզ մարդ հիվանդ չի տեսնիր։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Գինի և ջուր» բանաստեղծությունը (1863) հումորի մասին։

Կատակ բժշկի հետ, որ գինին արգելեց՝ գլուխդ պտտում է։ Բանաստեղծի հակափաստարկը ջրաղացն է՝ գնա տես, ջո՞ւրն է շարժում, թե գինին։ Բաժակ բարձրացնող երգ, որ ավարտվում է «սուտ է բժիշկը»-ով։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1863 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 14