Բարոյավեպ
1863
Զի ուր գանձք ձեր են՝ անդ և սիրտք ձեր եղիցին։
ԱվետարանԳըծուծ հարուստ, վաճառական մեծատուն,
Քաղցած, ծարավ նստավ մինչև օր մահուն.
Հիվանդ ընկավ, վայ սիրտ, վայ սիրտ կանչելով՝
Հոգին տվեց, էլի վայ սիրտ կըրկնելով։
Կին ու որդիք անմըխիթար են սըգում
Թե ինչի՞ նա վա՜յ սիրտ, վա՜յ սիրտ էր կանչում.
Բըժիշկ բերին, որ ճանաչե՝ թե ի՞նչ էր,
Որ նորա սիրտ այնպես սաստիկ տանջում էր։
Բըժիշկը ճեղքեց նորա փորը, ու տեսան,
Որ մեռելի սիրտը չըկա… Նայեցան…
«Մի՞թե սա սիրտ բընավ չուներ փորումը,
Երբեք սիրտը ցաված չէ՞ր յուր օրումը»։
Գիտնոց մեկը ասաց. «Զուր տեղը մի՛ հոգաք,
Նորա սիրտը թե ո՞ւր է, շուտ կիմանաք.
Բացե՛ք արկղը, ուր որ նորա արծաթն է»…
Բացին, տեսան, որ արծաթի մեջ սիրտն է…
Մի՛ զարմանաք, տերունական սուտ չէ բան.
Սիրտը անդ է, ուր որ գանձուց մթերք կան։
Գըծուծ, հարուստ, վաճառական մեծատուն,
Քաղցած, ծարաւ նըստաւ մինչեւ օր մահուն.
Հիւանդ ընկաւ, վա՜յ սիրտ, վա՜յ սիրտ կանչելով՝
Հոգին տուեց, էլի վա՜յ սիրտ կըրկնելով։
Կին ու որդիք անմխիթար են սգում
Թէ ինչի՞ նա վա՜յ սիրտ, վա՜յ սիրտ էր կանչում.
Բըժիշկ բերին, որ ճանաչէ՝ թէ ի՞նչ էր,
Որ նորա սիրտ այնպէս սաստիկ տանջում էր։
Բըժիշկը ճեղքեց նորա փորը, ու տեսան,
Որ մեռելի սիրտը չկայ… Նայեցան…
«Մի՞թէ սա սիրտ բնաւ չունէր փորումը,
Երբեք սիրտը ցաւած չէ՞ր իւր օրումը»։
Գիտնոց մէկը ասաց. «Զուր տեղը մի՛ հոգաք,
Նորա սիրտը թէ ու՞ր է, շուտ կ՚իմանաք.
Բացէ՛ք արկղը, ուր որ նրա արծաթն է»…
Բացին, տեսան, որ արծաթի մէջ սիրտն է…
Մի՛ զայրանաք, տէրունական սուտ չէ բան.
Սիրտը անդ է, ուր որ գանձուց մթերք կան։