Անցնել բովանդակությանը

Զարմանալի բախտ

«Նորից քեզ հետ» ժողովածու

Զարմանալի բախտ էր մեր բախտն այս աշխարհում. Կո՞ւյր ասեմ, թե աչքերն ամուր քողով ծածկած… Մենք բաց աչքով նայում էինք դեպի հեռուն Եվ փակ աչքով հեռու վանում ամեն կասկած։ Խնդության պես մի բան կար միշտ այն խաղերում, Որ՝ տանջվելով՝ խաղում էինք ամեն անգամ, Երբ բաց աչքով մեզ էր նայում անսիրտ հեռուն Եվ սպառնում մեր հրդեհը տեսնել հանգած… Հիմա արդեն բաժանված ենք։ Էլ ո՛չ մի հարց, Էլ ո՛չ մի խաղ, ո՛չ մի կասկած մեզ չի տանջում, Բաց աչքերով մեզ նայելիս՝ ի՜նչ վերադարձ, Բայց աչքը փակ մենք իրար ենք դեռ անրջում…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Զարմանալի բախտ» բանաստեղծությունը («Նորից քեզ հետ» ժողովածուից) սիրո և ճակատագիրի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նորից քեզ հետ
Տողերի թիվ 12