Անցնել բովանդակությանը

«Թե ինձ համար ինչ է պահված»

«Ութնյակներ» ժողովածու

Թե ինձ համար ինչ է պահված՝ Ինքս էլ կարգին չգիտեմ… Հազար գետից թռել-անցել, Կանգ եմ առել մեկի դեմ, Կանգ եմ առել, չեմ հասկանում. Թրջվելո՞ւց եմ սարսափում, Թե՞ ինձ ոչինչ չի գրավում Ու չի ձգում այն ափում։

Բանաստեղծություն, Պարույր Սևակ

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Թե ինձ համար ինչ է պահված» ութնյակ բանաստեղծությունը («Ութնյակներ» ժողովածուից) փիլիսոփայության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու Ութնյակներ
Տողերի թիվ 8