Անցնել բովանդակությանը

Սիրտս կոտրվեց

«Նորից քեզ հետ» ժողովածու

Սիրտս կոտրվեց սափորի նման, Սիրտս կոտրվե՜ց։ Այդ ո՞վ է կտցում փայտփորի նման,— Ծառս կտրվե՜ց։ Օրերս անցնում են թափորի նման,— Քո մահվան ծեսը, անխի՜ղճ, այս ինչքան Երկա՜ր կատարվեց…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Սիրտս կոտրվեց» բանաստեղծությունը («Նորից քեզ հետ» ժողովածուից) սիրո և վիշտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 7 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նորից քեզ հետ
Տողերի թիվ 7