Անցնել բովանդակությանը

Քարե հյուրը

«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1962

Աչքերըս՝           Ծրարված հիացում, Եվ դու ես հասցեատերը։ Մատներըս՝           Հինգ հրթիռ-սլացում, Եվ քոնն է ողջ ուղեծիրը։ Խոսքերըս՝           Մեռած մի լեզվի Վիմագիր։ Դո՛ւ պիտի վերծանես։ Ու ես էլ՝           Քարե հյուր ձեր բակում, Ձեր տանը, քո սրտում մինչևիսկ։ Եվ գիտեմ.           Կա՛մ ես՝ քեզ, կա՛մ դու ինձ Վաղ թե ուշ պիտի կործանենք…

Երևան, 22.X.1962թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Քարե հյուրը» բանաստեղծությունը (1962, «Գիրք մնացորդաց» ժողովածուից) սիրո և կիրքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 15 տող՝ 3-3-3-6 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1962 թ.
Ժողովածու Գիրք մնացորդաց
Տողերի թիվ 15