Անցնել բովանդակությանը

Միոտնանին

«Դիմակներ» ժողովածու · 1963

Մի ոտ չունեմ, Ուստի և ձեր երկուսի տեղ Երեքն ունեմ։ Երկու ոտով, Ինչ դուք չունեք և հեշտ կոչում եք «հենակներ», Ես մայթերն եմ կետադըրում, Որ մարդկային կյանքի վեպը դյուրին կարդա Մայթագրեր ընթերցելու ընդունակը, Իսկ երրորդով, Որի համար ինձ կոչում են միոտանի Երրորդով էլ տնտեսում եմ տան ծախսերըս՝ Ձեր զույգի տեղ միշտ կենտ կոշիկ պատվիրելով։ Չե՞ք նախանձում…

Երևան, Չանախչ, [1963թ.], [X,XI.1965թ.]

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1963 թ.
Ժողովածու Դիմակներ
Տողերի թիվ 13