Միաչքանին
«Դիմակներ» ժողովածու · 1963
Մի աչքով եմ նայում կյանքին։
(Երկրորդ աչքըս ապակուց է)։
Եվ մի հատիկ իմ այս աչքով
Շատ եմ տեսնում,
Իսկ երկրորդով՝ ավելի՛ շատ,
Որովհետև
Առողջ աչքով ես տեսնում եմ,
Իսկ կույր աչքով… մի՜շտ երազում…
Երևան, 14.XI.1963թ.