Անցնել բովանդակությանը

Հպանցիկություն

«Դարակեսի պարգևները» ժողովածու · 1963

Երբ վերջալույսն է մխրճվում ամպերի մեջ՝ սանրի նման, Ու հոտոտող բարակ քամին, շնիկի պես, կանգ է առնում Ամեն թփի, ծառի, գուղձի և ամեն մի մարդու առաջ. Ու երբ ցուրտը երիտասարդ ցույց է տալիս իր ուժն արդեն՝ Ստիպելով շապիկ կոճկել ու մրմնջալ խոսքեր դժգոհ. Ու երբ մթան թավշի վրա օրվա հաչոցն է խլանում, Իսկ հատ ու կենտ լույսերն ասես դառնում են հին զարդանկար,- Միամի՜տ եմ դառնում նորից, Հավատում եմ արդարությա՛ն, Ու թվում է, թե ես պիտի իմ… բնական մահով մեռնեմ…

Երևան, 14.XI.1963թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Հպանցիկություն» բանաստեղծությունը (1963, «Դարակեսի պարգևները» ժողովածուից) խոհի և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1963 թ.
Ժողովածու Դարակեսի պարգևները
Տողերի թիվ 10