Հոգեբանություն թե ստուգաբանություն
«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1959
Ծառե՜ր ու ծառե՜ր —
Ծառե՛ր հնացած,
Ծառե՛ր նորացած,
Նորակա՛զմ ծառեր,—
Եվ հողն է թվում
Քիչ առաջ հանգած հսկա վառարան։
Ով մանկությունից
Հազվագյուտ խոսքի որսորդ է դարձել,
Հիմա՝
Անտառում անխոս ման գալիս,
Մի՞թե մի վայրկյան չի կարող կարծել,
Թե շուռ է տալիս
Մի յուրատեսակ հսկա բառարան։
Բառեր ու բառեր —
Բառեր հնացած,
Բառեր նորացած,
Նորակազմ բառեր…
Մոսկվա, 29.IV.1959թ.