Անցնել բովանդակությանը

Հիմն քարանձավի

«Աստծո քարտուղարը» ժողովածու · 1965

Մենք դուրս ենք եկել մութ քարանձավից Միլիո՛ն ու միլիո՛ն տարիներ առաջ։ Մենք դուրս ենք գալիս նո՛ւյն քարանձավից Ամե՜ն ակնթարթ։ Նո՛ւյն քարանձավն է մեզ հետապնդում Մեր ներսի՜ց արդեն։ Ու մեր երգածի կեսից ավելին Նո՛ւյն քարանձավի արձագանքն է հենց։ Մնացած կեսով մենք հիմնն ենք երգում Նո՛ւյն քարանձավի՝ Անեծքանման խոսքերով այն կույր, Որոնց իմաստն ենք հասկանում այնքան, Որքան պառավը՝ իր հմայական խառնակ խոսքերը, Որքան երեխան՝ իր խառնիճաղանջ շուտասելուկը...

Չանախչի · 11.XI.1965թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1965 թ.
Ժողովածու Աստծո քարտուղարը
Տողերի թիվ 14