Անցնել բովանդակությանը

Հայրենիք

«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1963

Քեզնով երդվելիս Ձեռքըս դնում եմ իմ սրտի վրա՝           Սեղմելո՛ւ նման, Որ… հանկարծակի չպայթի դողից…           Ինձնով երդվելիս Ափըս դնում եմ քո մի ափ հողին, Ինչպես իմ նախնիք՝ Սուրբ Գրքին իրենց… Եվ զո՜ւր, իզուր են մեզ ուսուցանել, Թե յուղոտ մատով Սուրբ Գիրք չեն թերթում։ Ա՜խ, ի՛մ ժողովուրդ, Գի՜րք ժողովողի, Սուրբ Գիրք… ծամո՜ւմ են… յուղոտ բերանո՜վ՝           Քո լավաշիդ պես,           Նշխարիդ նման…           Եվ աջից նայում՝ Տեսնում եմ հրդեհ,           Ձախից եմ նայում՝           Տեսնում եմ մոխիր։ Ի՜նչ է. քե՞զ տրվեց կրակը կրթել Ու դաստիարակել մի ամբողջ նախիր… Ճակատագըրի բերումով դաժան Ճակատըդ հիմա՝ փոքրի՜ց էլ փոքրիկ, Մինչդեռ ճակատիդ գիրը՝ մեծից մե՜ծ։ Իսկ ո՞վ է դրա ընթերցողն, ո՞ւր է…

Երևան Արզնի, 11.XI.1963թ. 22.III.1967թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1963 թ.
Ժողովածու Գիրք մնացորդաց
Տողերի թիվ 23