Գիտե՞ս, սիրելիս…
«Նորից քեզ հետ» ժողովածու
Գիտե՞ս, սիրելի՛ս,
Ո՛վ է անխելքը,
Եվ անբուժելի՝
Ո՛ր խոցն ու վերքը.
— Երբ ո՛չ թե կտրում,
Այլ համբուրում ես
Քեզ անխղճորեն
Հարվածող ձեռքը։
«Նորից քեզ հետ» ժողովածու
Ստեղծագործության մասին
Պարույր Սևակի «Գիտե՞ս, սիրելիս…» ութնյակ բանաստեղծությունը («Նորից քեզ հետ» ժողովածուից) սիրո մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։