Անցնել բովանդակությանը

Գարնանային

«Նորից քեզ հետ» ժողովածու

Գարո՜ւն է… Փողոցով անցնում ես ակամա ժպտալով, Ժպտալով ալիքվող մայթերին, Շենքերին, որ իրենց վարդագույն տուֆ քարով Թվում են քեզ այսօր անթերի։ Ուզում ես մոտենալ, մի բարի խոսք ասել Գլանակ վաճառող ծերուկին, Քեզ դիմող կոլխոզնիկ քեռու հետ սկսել Մի զրույց սրտառուչ-սրտագին։ Թվում է՝ ծանոթ են անծանոթ այս կանայք, Մտերիմ՝ աղջիկներն այս ջահել. Թվում է՝ բոլո՜րն էլ քեզ պիտի հասկանան Եվ նույնիսկ… կարող են քեզ սիրե՜լ… Գարուն է…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Գարնանային» բանաստեղծությունը («Նորից քեզ հետ» ժողովածուից) գարնան և ուրախության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 1-4-4-4-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նորից քեզ հետ
Տողերի թիվ 14