Անցնել բովանդակությանը

Գալիս ես, գալիս…

«Նորից քեզ հետ» ժողովածու

Գալի՜ս ես, գալի՜ս…                          գաս հազա՛ր բարով, Իմ գլխի՛ վրա և իմ աչքերի՛։ Ա՛խ, եթե պիտի բաժանվենք էլի՝ Բաժանվենք մի՛ օր, տեսնըվենք տարո՛վ։ Թե որ գժտըվենք՝ մի՛ օր գժտըվենք, Մի ամի՛ս զղջանք, տարո՛վ հաշտըվենք։ Ու թե սիրում ենք՝ Մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք, Ու թե սիրում ենք՝ Յոթ տարիս ո՞րն է -                          դարերո՜վ սիրենք…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նորից քեզ հետ
Տողերի թիվ 12