Անցնել բովանդակությանը

Ձգողականության նոր սահմանումը

«Նորից չեն սիրում, սիրում են կրկին» ժողովածու · 1969

Սիրո կապանքի և տառապանքի Հարցերն են անվերջ պատասխան փնտրում, Եվ բառերն իրար ձգում են կրկին, Ինչպես ողնաշարն՝ իր իսկ ողերը, Եվ… ստացվում է Ահավո՛ր խոսքի ահավո՜ր կմախք. -«Այսպես ապրելը անկարելի է»…

Դիլիջան · 12.III.1964թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1969 թ.
Ժողովածու Նորից չեն սիրում, սիրում են կրկին
Տողերի թիվ 7