Անցնել բովանդակությանը

Դու քո խաղողի նման ես եղել

«Սիրո ճանապարհ» ժողովածու · 1954

Դու քո խաղողի նման ես եղել. Կոտրատել են քեզ, հողի մեջ թաղել, Բայց երբ անցել են ցրտերը ձմռան, Հողի մեջ թաղված վազերիդ նման, Դու նոր մի ուժով նորից ընձյուղել, Կորված ճյուղերդ ես վերստին ուղղել, Եվ եթե կրկին կորվել ես՝ արդեն Ողկույզների տակ այն ադամանդե, Որ ճաքճըքել են քո քաղցրությունից, Մինչ դառնությունդ… դարձել է գինի…

Երևան · [1950թ.]

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1954 թ.
Ժողովածու Սիրո ճանապարհ
Տողերի թիվ 10