Անցնել բովանդակությանը

«Դո՛ւ ես ձգում»

«Ութնյակներ» ժողովածու

Դո՛ւ ես ձգում, Այնինչ ես եմ կտըրվում.          Դո՛ւ բռնըվում, Այնինչ ես եմ փետըրվում։ Ի՜նչ էլ անեմ,ի՜նչ էլ չանեմ,          Ա՛յ քեզ բան,          Կուժն ու կուլան Իմ գլխին են կոտըրվում։

Բանաստեղծություն, Պարույր Սևակ

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Դո՛ւ ես ձգում» ութնյակ բանաստեղծությունը («Ութնյակներ» ժողովածուից) սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու Ութնյակներ
Տողերի թիվ 8