Անցնել բովանդակությանը

Բարի իրիկուն

«Ողջույնի քմայքները» ժողովածու · 1961

Արեգակն է թեքվում։ Կարճանում է օրը։ Եվ լեռները նորից երեխա են ծնում՝ Ստվերների տեսքով, Որ մեծանում քիչ-քիչ Ու թաղում են իրենց ծնող մորը։ Պտտահողմը՝ Հենված ոտնաթաթի վրա, Խոյանում է երկինք՝ Հաստատելով Ժխտված առասպելը համբարձումի։ Ցրտող օդում դանդաղ թպրտում է Մի կտոր տաք մարմին, Որ թռչուն է կոչվում։ Ինչ-որ կին է կանգնած խուփ դաշտի մեջ, Եվ ոտների տակով անց է կենում Երկրագնդի անտես այն առանցքը, Որի երևացող մասն է ինքը։ Առա՛նց հանցանքի մեջ բռնըվելու, Առա՛նց վկաների առկայության Ինքըս մեղավոր եմ ինձ ճանաչում Ու վախվորա՜ծ-քաշվա՜ծ մրմնջում եմ հեռվից. Մրմնջում եմ արդեն ո՛չ թե սրան, Այլ այն մեկի՛ն՝ իմի՜ն, հեռավորի՜ն. -Բարի իրիկուն քեզ, ի՛մ մենավոր…

Երևան, 15.XI.1961թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ողջույնի քմայքները
Տողերի թիվ 25