Անցնել բովանդակությանը

Բաց փակուղի

«Նորից քեզ հետ» ժողովածու

Միգուցե մեզ էլ այս էր վիճակված. Դու՝ քո զղջումի զնդանում փակված, Ես՝ իմ զղջումի արջի ճանկերում, Բանտարկվածի պես ետ-առաջ քայլել Քո ծանոթ անվան երկու վանկերում… Քո ծանոթ անվան երկու վանկերում Բանտարկվածի պես քայլել ետ-առաջ, Կրակը կողքիս՝ միշտ մնալ սառած, Բաց դուռը դեմըս՝ բանտարկված մնալ, Ոչ մի փորձ չանել ու դուրս չգնալ…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նորից քեզ հետ
Տողերի թիվ 10