Անցնել բովանդակությանը

Անլռելի զանգակատուն

Պոեմ · 1959 · 6 մաս

Մաս 5 / 6

Եղեռնի Համազանգ

Գլուխ 1 / 8

Ղողանջ ընդհատված

Եվրոպայից նա վերստին սիրով դարձավ Իր Գուսանին և խազերին, Իր Անուշ-ի նոր մասերին, Իր Վարդան-ի գոռ բասերին։ Հնչյուններից պիտի կերտեր մի հուշարձան, Որ հավասար պիտի լիներ Իր վեհությամբ Սասնա սարին. Պիտի երգով ողորմի տար Բաղդասարին, Սանասարին Ու նզովեր Մսրա չարին։ Հորովելով Դավիթ տղան          Պիտի մենակ՝          Անեզ-անլուծ՝ Գեղջուկի տեղ գութան քաշեր, Հետո՝ զորքին հանգիստ թողած, Մսրա տիրոջ սիրտը խաշեր…          Պիտի՛, պիտի՜…          Վարդապետի Գիշերածալ վեղարի տակ Բացվում էին լուսաթաթախ առավոտներ՝ Մեկը մեկից պայծառ ու տաք, Մեկը մեկից վառ ու հստակ։ Կրծքի ներքո սիրտը թնդուն Կարծես անվերջ նույնն էր պնդում՝          Երաժշտի՛ր։ Ամենակուլ խորշակի դեմ ու երաշտի՝          Երաժշտի՛ր. Թշնամու դեմ ահեղացող, Օղակի դեմ հար նեղացող, Ընդդեմ նրա երգի, ձայնի , նրա շեշտի՝          Երաժշտի՛ր . Մինչև մահդ հրաժեշտի՝          Երաժշտի՜ր։ Երաժշտում և դեռ պիտի Հորդաբխուն երաժշտեր, Վիշտ երգելով՝ ցրեր վշտեր, Հույս երգելով՝ հավատ շեշտեր, Սուտը հերքած՝ ճիշտը ճշտեր, Բայց… մի ահեղ գիշերվա մեջ Արյուն հագան կանաչ դաշտեր, Եվ հույս, հավատ, կյանք ու անուրջ Օր-ցերեկով հանկարծ դարձան մի վատ երազ։          Օդում կախվեց Աշխարհակուլ մի պատերազմ…

Ծանոթագրություններ

  1. 1 մանուկ — խոսքը Հովհաննես Թումանյանի մասին է
  2. 2 Անատոլու — Անատոլիա կամ Փոքր Ասիա, թերակղզի Ասիայի արևմուտքում, աշխարհագրական և պատմական տարածաշրջան, որը զբաղեցնում է Թուրքիայի տարածքի մեծ մասը՝ ներառյալ Հայակական լեռնաշխարհը։ Կոմիտասի ծննդավայրը Քյութահյա/Կուտինա քաղաքն է Անատոլիայի արևմտյան հատվածում։
  3. 3 մանուկ — Սևակը նկատի ունի Կոմիտասին
  4. 4 արխալուղ — տղամարդկանց և կանանց կարճ՝ մինչև ծնկները հասնող, ներքուստ աստառված հագուստ
  5. 5 ասուպ — վայր ընկնող աստղ, երկնային պինդ մարմին, որ միջմոլորակային տարածություններից հսկայական արագությամբ երկրի մթնոլորտն ընկնելով շիկանում ու պայծառ լույս է արձակում

Ստեղծագործության մասին

Ժանր Պոեմ
Գրության թվական 1959 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 6587