Անցնել բովանդակությանը

Անհասցե բացիկ

«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1955

Թաց փայտի պես՝ Ո՛չ վառվում են, Ո՛չ էլ հանգչում, Այլ լոկ մխո՜ւմ։ Ճահճուտի պես՝ Միանգամից չեն չորանում, Չեն էլ բխում։ Բաց դռներ են անվերջ բախում, Թխված կուտը նորից թխում։ Շաքարի տեղ շիբ են ծախում, Ի՜նչ է՝ շիբն էլ սպիտակ է։ Կարծում են, թե կարևորը Ապրա՜նքը չէ, Այլ… պիտա՛կը…

Մոսկվա, 17.IV.1955թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Անհասցե բացիկ» բանաստեղծությունը (1955, «Գիրք մնացորդաց» ժողովածուից) խոհի և փիլիսոփայության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-3-2-2-3 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1955 թ.
Ժողովածու Գիրք մնացորդաց
Տողերի թիվ 14